» » » » Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки


Авторские права

Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки

Здесь можно скачать бесплатно " Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки" в формате fb2, epub, txt, doc, pdf. Жанр: Прочий юмор, издательство ЛитагентРидеро78ecf724-fc53-11e3-871d-0025905a0812. Так же Вы можете читать книгу онлайн без регистрации и SMS на сайте LibFox.Ru (ЛибФокс) или прочесть описание и ознакомиться с отзывами.
 Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки
Рейтинг:
Название:
ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки
Издательство:
ЛитагентРидеро78ecf724-fc53-11e3-871d-0025905a0812
Год:
неизвестен
ISBN:
нет данных
Скачать:

99Пожалуйста дождитесь своей очереди, идёт подготовка вашей ссылки для скачивания...

Скачивание начинается... Если скачивание не началось автоматически, пожалуйста нажмите на эту ссылку.

Вы автор?
Жалоба
Все книги на сайте размещаются его пользователями. Приносим свои глубочайшие извинения, если Ваша книга была опубликована без Вашего на то согласия.
Напишите нам, и мы в срочном порядке примем меры.

Как получить книгу?
Оплатили, но не знаете что делать дальше? Инструкция.

Описание книги "ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки"

Описание и краткое содержание "ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки" читать бесплатно онлайн.



В книгу вошли три байки на армянском языке, которые касаются разных представителей животного мира. Две из них написаны на основе известных армянских классических сказок, но новые варианты значительно изменены по смыслу и содержанию. Произведения относятся к жанрам юмора и сатиры, отличаются интересными смысловыми сюжетами и комическими диалогами героев.






ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ

Армянские байки


Таёжный Волк

© Таёжный Волк, 2017


ISBN 978-5-4474-8978-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Մկների ժողովը

Ժամսլաքն ահա կանգնեց տասի վրա, և սկսվեց ժողովը մկների: Շուրջ քսան մկներ հավաքվել էին դպրոցի դասարաններից մեկում` ներս թափանցելով կիսաբաց լուսամուտից: Հավաքվել էին նրանք տարբեր ծակ ու ծուկերից. սեղանի վրա դրված էր կարևոր մի հարց, որն իր լուծմանն էր սպասում…

Մկներից ամենատարեցը` Համոն, նստեց ուսուցչի սեղանին, իսկ մյուսներն` աշակերտական սեղաններին: Համոն ձեռքը պարզեց, Համոն կարգադրեց.

– Մստո, դու լույսը վառի, Սեթո, դու էլ աթանդա կանգնի. հենց որ պահակը գա, ձեն հանի…

Լույսը միացնելուն պես Համոն ազդարարեց ժողովի բացումն ու դիմեց մկներին.

– Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը…

Այդ պահին դուռը ճռռալով բացվեց, և ներս սողոսկեց մի փոքրամարմին մկան շվաք: Նա զկրտալով առաջ եկավ ու կանգնեց դռան դիմաց:

– Համեցեք, – սիրալիր տոնով ասաց Համոն:

– Ասում եմ, համեցեք, – շուտով կրկնեց Համոն` տեսնելով, որ նորեկը չի շտապում տեղ զբաղեցնել դասարանում:

– Բարի իրիկուն, – վերջապես խոսեց նորեկը:

– Ուշանում ես, Պստո, ուշանում… – Ասաց Համոն:

– Ինչա էղել որ, բանա պատահել? – ՀարցրեցՊստոն` զարմացած իր շուրջը նայելով:

– Պատահելա, Պստո, պատահել… Նստի, կպատմեմ, – պատասխանեց Համոն, ապա նորեն սկսեց իր ճառը, երբ որ տեղավորվեց Պստոն.

– Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը: Ինչպես հայտնումա Վզգոն, երեկ նա մի շատ քստմնելի արարքի ականատեսնա դարձել: Ըստ նրա պատմածի` քշերվա կեսին էս մեր Վաղոն գյոզերով մտնումա մեզ բոլորիս հայտնի պադվալն ու կռիսություն անում. սաղիցս թաքուն բացումա ռահաթ լոխումի տուփն ու մենակով ռնդում…

– Այ քեզ Վաղոոո, այ քեզ Վաղինաաակ… – Իրենց զարմանքն արտահայտեցին մկները` սուր հայացքներ նետելով վերջին սեղանին թառած Վաղոյին…

– Ինչնա մենակով ռնդում? – Հարցրեց դռան մոտ աթանդա կանգնած Սեթոն:

– Ռահաթ լոխումը, Սեթրակ, ռահաթ լոխումը, – պատասխանեց Համոն:

– Յահ, դրան մի տեսեք!… – Դուրս տվեց Սեթոն քթի տակ:

– Էն աջաբ-սանդալին հո ձեռ չի տվել? – Մի մուկ խոսեց իր հերթին, սակայն, արձագանք չգտնելով իր հարցին, սսկվեց…

– Էդ հլա վերջը չի, – ասաց Համոն:

– Բա հետո? – Հարցրեց Անդրանիկը` խոշորացնելով աչքերը:

– Ռահաթ լոխումի հարցերը լուծելուց հետո անցնումա լեչոյին… Ճիշտ եմ հիշում, Վզգո, հաջորդ զոհը լեչոն էր?

– Հա, հա, լեչոն էր, հենց էդ պահին բռնեցի, – հաստատեց Վզգոն:

– Յահ, էդ մուկն էլ լեչո ուտել գիտի? – Զարմանքով հարցրեց մկներից մեկն ու սկսեց հռհռալ…

– Որ հասցներ, կուտեր, – պատասխանեց Վզգոն, ապա շարունակեց, – ձեռ գցեց բանկին, ու իրար հետևից մի քանի բանկա ղռռալով ընկան գետնին, ջարդուխուրդ էլան…

– Որ սրա մասին պադվալի տերն իմացավ, մեր վերջը կտա, լավագույն դեպքում կփակի սաղ անցքերը, որ մենք ներս ու դուրս անել չկարողանանք, – նշեց Համոն…

Այդ պահին նորից դուռը ճռռալով բացվեց, և դռան հետևից նշմարվեց գլուխ մը տղայի:

– Բարև ձեզ: Կներեք, կարողա ավելորդ կավիճ ունենայիք? – Հարցրեց նա` չնկատելով մկներին:

– Էս ջահելն ինչա անում դպրոցում քշերվա կեսին? – Ինքն իրեն հարցրեց Մամիկոնը` տեսնելով տղային:

– Սեթո, լույսն անջատի, դուռն էլ փակի, – բղավեց մկներից մեկը:

– Տվեք, թող տանի, – հանգիստ ասաց Համոն:

Սեթոն վերցրեց մի կավիճ ու վազացրեց դեպի դուռը, բայց տղան արդեն չկար, տղան արդեն գնացել էր…

– Որտեղ էինք հասել? – Հարցրեց Համոն, ապա շարունակեց, – հա, լեչոյի բանկեքը շուռ տալու պահին ներսա մտնում Վզգոն ու գործի վրա բռնում…

– Բա որ բռնեցիր, Վզգո ախպեր, նավսյակի մի էրկու հատ սիլա չտվեցիր? – Մունաթով հարցրեց Շմավոնը:

Վզգոյի փոխարեն պատասխանեց Համոն.

– Իրա ասելով խփելա, սֆթա մի հատ թաթալոշա տվել, հետո էլ անցելա քացիներին… Թե սֆթա քացի ես տվել, հետո նոր թաթալոշ? – Հարցրեց նա Վզգոյին:

Վերջինս պատրաստվում էր պատասխանել, բայց մկների մեջ հարգանք վայելող Ջիվոն կանգնեցրեց:

– Լավ, էդ կարևոր չի, դրա համար չենք հավաքվել գլուխ գլխի, – ասաց նա, – մենք Վզգոյին լսեցինք, հիմա էլ մեր մյուս հերոս Վաղոյի խոսալու ժամանակնա:

– Ոնց կասես, Ջիվո ախպեր: Մոտիկ արի, Վաղո, – նրան իր մոտ կանչեց Համոն:

Վաղոն, ով մինչ այդ հանգիստ լսում էր, վերջին սեղանին նստած, մեյդան հելավ ու կանգնեց Համոյի կողքին:

– Դե հիմա ասա տենամ, Վաղո, ստեղ ինչ որ խոսում էինք քո մասին, էդ ճիշտա? Դու ես կերել ռահաթ լոխումն ու ջարդել լեչոյի բանկեքը? – Հանգիստ տոնով հարցրեց Համոն:

– Չէ, ես չեմ արել, – կարճ ու կոնկրետ պատասխան տվեց Վաղոն:

– Դա Ձեր վերջնական պատասխանն է?

– Հա, – հաստատեց Վաղոն:

– Տո սուտա ասում, դրա լեզուն պիտի կտրենք! – Բղավեց Վզգոն:

– Լեզվիդ ես տալի, Վզգո տղա, – տաքացավ Վաղոն իր հերթին:

– Լավ, հլը թարգեք! – Նրանց հանգստացրեց Համոն…

– Արա, էն ինչ ձեներ են լսվում? – Հարցրեց Ջիվոն` իր շուրջը նայելով…

Շմավոնն արագորեն անջատեց լույսը, և բոլորը մի պահ լռեցին…

– Ախ դու, սրիկա… – Լռությունն առաջինը խախտեց Ջիվոն` սեղանի տակ նկատելով Պստոյին, ով մի քանի ֆստղ էր գտել ու չռթում էր…

– Մենակ-մենակ էլի… Էղավ, էղավ, ձեզ էլ իմացանք… – Կատակեց Գռնոն:

Բոլորը բացեցին բերաններն ու սկսեցին քրքջալ, բացի Վզգոյից ու Վաղոյից, ովքեր իրար էին նայում չար հայացքներով… Շուտով բոլորի կողմից սիրված Պստոն թառեց իր նախկին տեղը, Շմավոնը լույսը վառեց, և ժողովը շարունակվեց…

Դիմելով Վաղոյին` Համոն հարցրեց.

– Եթե դու չես արել էդ ամենը, բա էրեկ ուր էիր իրիկվա յաները, ինչով էիր զբաղված, ու քեզ տեսնող էղելա?

– Բախչում մենակ քնած էի… Դժվար թե ինչ-որ մեկը տեսած լինի, – պատասխանեց Վաղոն:

– Փաստորեն ստացվումա, որ Վզգոն մուտիտա անում? – Հարցրեց Ջիվոն:

– Փաստորեն, – պատասխանեց Վաղոն` հայացք նետելով Վզգոյի վրա:

Վերջինս այդ խոսքերից հետո հազիվ իրեն զսպեց, որ վեր չկենա ու մի հատ մռթին չբզի…

– Վզգո, կարողա ուրիշին ես բռնել պադվալում, գլխներիս խաբար չկա? – Հարցրեց Մստոն, ապա ավելացրեց, – դե իրիկուն էր, պադվալ տեղ. ասում եմ, կարողա և չես ջոգել…

– Չէ, հաստատ Վաղոն էր, հաստատ, – ինքնավստահ պատասխան լսվեց Վզգոյի շուրթերից:

– Կամ էլ կարողա Վաղոն մկան դեղա կերել, կայֆի տակ չի ջոգել, ինչա անում, հիմա էլ չի հիշում, – ծաղրանքով արտահայտվեց Անդրանիկը:

– Անդրանիկ, ռեխդ փակի, Անդրանիկ! – Նրան սաստեց Համոն:

– Վզգո, բա դու ուրիշ ապացույց չունես, որ Վաղոնա արել? – Հարցրեց Սմբոն:

– Ունեմ: Վիզս վերջում ճանկռեց էդ համբալն ու ճողոպրեց յեսիմ ուր, – պատասխանեց Վզգոն` ցույց տալով իր վերքը:

– Էդ Վաղոնա արել? – Կասկածանքով հարցրեց Ջիվոն, ապա ևս մեկ հարց ուղղեց նրան, – գիտես, չէ, մեզ խաբողն ինչա?

– Ասում եմ, Վաղոնա արել, – ձայնը բարձրացրեց Վզգոն` իր պոչով հարվածելով սեղանին:

– Արա, գլխներիս ուրիշ քյալակ կարայիք բերեիք?! – Չգիտես, թե ում էր ուղղված զայրույթով լեցուն այս հռետորական հարցը, որը տրվեց Սեթոյի կողմից և մնաց անպատասխան…

– Արա, դե սենց էլ անորոշ վիճակ կըլնի, որ էսա?! – Ասաց Պստոն իր հերթին…

Համոն հայտարարեց ընդմիջում, որից հետո հարց ուղղեց բոլորին.

– Հիմա ինչ եք ասում, հարգարժան մկներ, պատժենք Վաղոյին թե ոնց?

– Բա էլ ոնց? Էդ կերածը չպըտի մարսի, – վստահ կերպով արտահայտվեց Վռամը:

– Ջիվո, դու ինչ կասես?

– Ես չէի շտապի, պատիժը հա էլ կա… Ուր պիտի փախնի? Գետնի տակից էլ կգտնենք, եթե ինքնա, – պատասխանեց Ջիվոն:

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


На Facebook В Твиттере В Instagram В Одноклассниках Мы Вконтакте
Подписывайтесь на наши страницы в социальных сетях.
Будьте в курсе последних книжных новинок, комментируйте, обсуждайте. Мы ждём Вас!

Похожие книги на "ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки"

Книги похожие на "ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки" читать онлайн или скачать бесплатно полные версии.


Понравилась книга? Оставьте Ваш комментарий, поделитесь впечатлениями или расскажите друзьям

Все книги автора Таёжный Волк

Таёжный Волк - все книги автора в одном месте на сайте онлайн библиотеки LibFox.

Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться либо войти на сайт под своим именем.

Отзывы о " Таёжный Волк - ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки"

Отзывы читателей о книге "ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки", комментарии и мнения людей о произведении.

А что Вы думаете о книге? Оставьте Ваш отзыв.